Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ, մանկական գրականության բնագավառում ամենակարևոր միջազգային մրցանակն է համարվում։ Մրցանակը կրում է դանիացի մանկագիր Հանս Քրիստիան Անդերսենի անունը։
Մրցանակը հանձնում է Երիտասարդների համար Գրքերի Միջազգային Խորհուրդը (IBBY)՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ, սեպտեմբերին։ Մրցանակակրին ընտրելիս հաշվի են առնվում նրա ողջ ստեղծագործական պաշարը։ Գրողներից բացի մրցանակը հանձնվում է մանկական գրականության պատկերազարդողների։
Հաղթողները մրցանակը ստանում են Դանիայի թագուհուց։